pastinfo.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքի համար Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ չհամաձայնելը սկզբունքի հարց է:
Միցոտակիսը ելույթ է ունեցել «Ղրիմի հարթակի» առցանց գագաթնաժողովում, որի նպատակներից են Կիեւի իշխանությունները համարում Ղրիմի «դեօկուպացիայի» ուղիների քննարկումը:
«Սահմանների անխախտելիությունն այն հիմքն է, որի վրա կառուցվել է Եվրոպան Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո։ Ղրիմի գրավումը 2014 – ին առաջին քայլն էր, իսկ փետրվարի 24 – ին՝ Եվրոպայի սահմանների վերաձևման ռեվիզիոնիստական ծրագիրը։ Նախկինում մենք ունեցել ենք թուրքական ներխուժման և Կիպրոսի զգալի մասի օկուպացիայի նման փորձ 1974 թվականին։ Այս վերքը դեռ չի բուժվել, գրեթե 50 տարի անց։ Մենք գիտենք, թե ինչ ցավ ու գին է դա բերում երկրին», – ասել է Միցոտակիսը։
Հունաստանը 2014 թվականին, նախագահելով Եվրամիությունում, ակտիվորեն պաշտպանել է պետական հեղաշրջումն Ուկրաինայում։ Հունաստանի ԱԳ նախարար էվանգելոս Վենիզելոսը դարձել է առաջին եվրոպացի քաղաքական գործիչը, որը Կիեւ էր մեկնել նոր ռեժիմին շնորհավորելու պետական հեղաշրջումից հետո իշխանության գալու կապակցությամբ: Վենիզելոսի այցը՝ որպես ԵՄ նախագահող, օրինականացրել է նոր ռեժիմը, գրում է ՌԻԱ Նովոստին: