Հունաստանի նախագահն ու ԱԳ նախարարն ուղերձներ են հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին անդրադարձ է կատարել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելը ողջ մարդկության նվազագույն պարտքն է: Այսօրվա մեր մտքերը մեր հայրենիքի և համայն աշխարհի հայության հետ են»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի գլխավոր դիվանագետը։

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն էլ գրել է․

«Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Մեր պարտքն է պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ, որ բոլոր մարդիկ ապահով լինեն՝ անկախ ինքնությունից, ծագումից կամ համոզմունքներից»,- Թվիթերում գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով