tert.am: Հունաստանի հյուսիսում Ան-12 ուկրաինական բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմի ութ անդամները մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան՝ մոտավորապես 22.45-ին:
Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի խափանման մասին և ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջքի թույլտվություն։
Ականատեսների խոսքով՝ այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։