news.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած անընդունելի հայտարարություններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Մինչ այդ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր «ապառազմականացված կղզիների օկուպացիայի մեջ» Էգեյան ծովում և ասել, որ Թուրքիան պատրաստ է «անել անհրաժեշտ ամեն բան», երբ ժամանակը գա։
«Ես Թուրքիայի նախագահի վերջերս արած հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»,- ասել է Միցոտակիսը Սալոնիկի մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ միշտ պատրաստ է եղել հանդիպել Էրդողանի հետ։
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Իրավիճակը սրվեց 1974-ից, երբ Անկարայի ներխուժման հետևանքով Կիպրոսի հյուսիսային մասը հայտնվեց Թուրքիայի վերահսկողության տակ։
Լարվածության հերթական փուլն սկսվել է 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։