Հումանիտար հարցերին, ԼՂ-ում ճգնաժամին վերաբերող ցանկացած քննարկում կարևոր է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկում անցկացնելու որոշմանը բացասաբար է արձագանքել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: 

«Այս թեմայով կազմակերպվող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակը չէ նման հարց քննարկելու համար»,- ասել է Սեիդովը։

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մտահոգությանը.

«Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով