Հունիսի 23-ին՝ ժամը 19։40-ից մինչև 20։30-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև։
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19։40-ից մինչև 22։00 ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։
Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք պատահար, որից՝ 7 դեպք կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք թեքված էլ․սյան, 1 դեպք պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք ջրի կուտակման։
Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։