Հորդանանի ՀՕՊ-ը պատրաստ է որսալ իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, որը կխախտի նրա օդային տարածքը

Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է որսալ և խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, որը կխախտի նրա օդային տարածքը, հայտնում են տարածաշրջանային անվտանգության ոլորտի երկու աղբյուրներ: Այս մասին հայտնում է «The times of Israel»-ը։

Նրանք նշել են, որ բանակը նաև բարձր պատրաստվածության վիճակում է, իսկ ռադարները հետևում են անօդաչու թռչող սարքերի տեղաշարժին: 

Հիշեցնենք, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով