Հորդանանը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին |tert.am|

tert.am: Հորդանանն անհապաղ հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ թագավորության արտաքին գործերի նախարարությանը հղումով։

«Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին այսօր (չորեքշաբթի – խմբ.) որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Իսրայելում Հորդանանի դեսպանին», – ասված է Հորդանանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հայտարարության համաձայն՝ աս-Սաֆադին հրահանգել է նաև Իսրայելի ԱԳՆ-ին տեղեկացնել ավելի վաղ Հորդանանը լքած Իսրայելի դեսպանի վերադարձի անհնարինության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով