Հովհաննես Նալբանդյանը վերանշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

Հովհաննես Նալբանդյանը վերանշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական։ Համապատասխան կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության տեքստում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Նալբանդյանը նախկինում ևս զբաղեցնում էր ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը, սակայն, մարտի 18-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով