Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանը ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին

«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշել է չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։

Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության արդար վճռի կայացմանը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, սեպտեմբերի 24-ին կալանավորվել էր։ Նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր՝ որոշումը բողոքարկելու են։

Գալստյանին մեղադրանք էր ներկայացվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար։

Հիշեցնենք նաև, որ Գալստյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում բողոքի ակցիա իրականացնող ծնողներից է, որոնք հավաքվել էին՝ թույլ չտալու իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։ Ավելի ուշ նրանց եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միջեւ վիճաբանություն էր սկսվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով