tert.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդրեց: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ որոշում չի կայացրել և չգիտի, թե երբ վերջնական որոշում կկայացնի:
Հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպո՞ւմն է եղել պատճառը, որ հիմա որոշում չի կայացրել, նա ասաց, որ այլ մեկնաբանություն չի տա:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել է Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ավելի վաղ հայտնել էր, որ մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել:
«Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասել էր պատգամավորը: