Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի սեփականաշնորհած 4 հա անտառը կվերադարձվի պետությանը |hetq.am|

hetq.am: Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի տարածքում։

Ամբողջությամբ խիտ ծառածակույթով անտառը սեփականաշնորհվել էր 2007 թ․-ին։ Հողը ապօրինի կազմակերպված աճուրդում նախ գնել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը։ Այնուհետև, կողք կողքի գտնվող երկու հողատարածքը (2 հա + 2 հա) պաշտոնյան վաճառքի պայմանագրով փոխանցել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանին։ Այս և մի շարք այլ պատմություններում Հովիկ Աբրահամյանին ներկայացնում է վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը։ Դատական ակտերը կարող են բողոքարկվել։

Հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդների որոշումները մի քանի տարի է՝ վիճարկում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։

Հակակոռուպցիոն դատարանում այս տարի կայացված վճիռներով չեղարկվել է ևս 4.4 հեկտար անտառի սեփականաշնորման որոշում։ Այդ դեպքում անտառ էին սեփականաշնորհել գործարար Սամվել Մայրապետյանը և Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը (սեփականաշնորհման ժամանակ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյա էր)։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով