Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգով․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ 

Համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։ 

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը ճշգրտել, չեղարկել, անվավեր ճանաչել, ստորագրել կամ ջնջել միայն այդ համակարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով