Հնգօրյա այցով կղզի է ժամանել ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը․ Թայվանի ԱԳՆ |news.am|

news.am: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը երկուշաբթի հնգօրյա այցով ժամանել է Թայվան, հայտնում է կղզու ԱԳՆ-ն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական հետազոտական կոմիտեի անդամների պատվիրակության այցը կոնգրեսական Քեւին Հերնի գլխավորությամբ կտեւի հուլիսի 3-7-ը: Այցի ծրագրի համաձայն՝ կոնգրեսականները հանդիպումներ կունենան Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, ԱԳՆ ղեկավար Ջոզեֆ Ուի եւ այլ  բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանք նաեւ կայցելեն մի շարք վերլուծական կենտրոններ ՝ քննարկելու Թայբեյի եւ Վաշինգտոնի հարաբերություններին վերաբերող հարցեր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով