armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը հանդիպում կկազմակերպի ԿԺԴՀ-ի հարցով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության՝ չորեքշաբթի օրը տարածված ծրագրում։
Հյուսիսային Կորեան մեկ օր առաջ երեք հրթիռային փորձարկում է իրականացրել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, սպասվում է, որ քվեարկություն է լինելու Փհենյանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ բանաձև նախագծի շուրջ։
Սեուլի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։
Միաժամանակ, մեկ կարճ հեռահարության հրթիռի արձակումը, հավանաբար, անհաջող ավարտ է ունեցել։ Փհենյանի փորձարկումներին ի պատասխան՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ՝ հարավկորեական և ամերիկյան։