Հյուսիսային Կորեան պնդում է, որ ստեղծել է միջուկային ռումբ կրելու հնարավորություն ունեցող անդջրյա դրոն |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է անդրջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: 

Զենքի փորձակումը տեղի է ունեցել ապրիլի 4-ից մինչև ապրիլի 7-ը: Փհենյանը հայտնել է, որ ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը:

Դրոնի անունն է «Հաէիլ», ինչը կորեերեն նշանակում է «ցունամի»: Այդ զենքը ստեղծվում է թշնամի երկրի տարածքային ջրեր ներխուժելու և սովորական կամ միջուկային մարտագլխիկ պայթեցնելու համար:

Միջուկային մարտագլխիկի պայթյունն ափի մոտակայքում կարող է մահաբեր ցունամի առաջացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով