ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում:

ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով