ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցել ցանկացողների համար

Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապտություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ և նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նվիրատվություններն ընդունելու և տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետևյալ հղումով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով