ՀՀ Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահի հետ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ը տեղի ունեցող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այլ ֆինանսական կառույցների և գործընկեր երկրների պատվիրակությունների հետ:

Մայիսի 3-ին նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև անդրադարձել են համատեղ  հեռանկարային ծրագրերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով