ՀՀ քաղաքացիների 48%-ը լիովին բացասական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ ՄՀԻ սոցհարցման տվյալներ

Ի՞նչ կարծիք ունի ՀՀ բնակչությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցման տվյալների՝ այս   հարցին քաղաքացիների 7 տոկոսը պատասխանել է՝ լիովին դրական,  21 տոկոսը՝ որոշ չափով դրական, 11 տոկոսը՝ որոշ չափով բացասական, 48 տոկոսը՝ լիովին բացասական, 13 տոկոսը չի պատասխանել հարցին:

Հարցին, թե ով է կրում ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում պատերազմի համար, քաղաքացիների 17 տոկոսը պատասխանել է՝ ԱՄՆ-ն, 16 տոկոսը՝ բոլոր կողմերը հավասարապես, 14 տոկոսը՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ, 10 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, 8 տոկոսը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ, 6 տոկոսը՝ Ուկրաինայի իշխանությունները, 5 տոկոսը՝ ՌԴ-ն, 2 տոկոսը՝ ԵՄ-ն, 1 տոկոսը՝ այլ պատասխան և 20 տոկոսը չի պատասխանել հարցին:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով