ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Նիդեռլանդների դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: 

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով