ՀՀ-ում Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում, Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։

Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին։ Վերջինս ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով