ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպանին և ռազմական կցորդին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը հայտնում է, որ ՀՀ Իջևան քաղաքի օպերատիվ գրասենյակի թիմը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուելմանին և ռազմական կցորդ գնդապետ Ահամմերին։      

Այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։

«Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկային շրջայցի ընթացքում ներկայացրինք առաքելության աշխատանքն ու տարածքում տիրող իրավիճակը», – նշվում է առաքելության գրառման մեջ։

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Իջևանի գրասենյակը բացվել է 2023 թվականի սեպտեմբերին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով