ՀՀ ոստիկանության պետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Նախագահ։
Այցի և կայացած նիստի մանրամասները՝ առաջիկայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով