ՀՀ նախագահը ցավակցել է Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

«Խորին ցավակցություններս եմ հղում Աֆղանստանի ժողովրդին հազարավոր անմեղ կյանքեր խլած, բազմաթիվ անձանց վիրավորումների հանգեցրած ու ահռելի վնաս պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

Տոկունություն ու ուժ եմ մաղթում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», – գրել է նա X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով