ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է մանկապարտեզներից մեկում աշխատակիցների կողմից սաների նկատմամբ բռնության դեպքին

 Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, որ մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:

«Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են»,- ասված է հայտարարության մեջ:

Պաշտպանն ընդգծել է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով