armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, ապա խոսք չի կարող գնալ արդյունավետ կանխարգելման մասին: «Մենք միանում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:
Անդրադառնալով Սյունիքում այս պահին ծառացած խնդիրներին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծեց, որ այնտեղ խնդիրները բազմազան են:
«Առաջնայինը անվտանգային և ապահովության միջավայր ունենալն է: Մյուս խնդիրը տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների, ինտեգրման, աշխատանքի, կրթության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգնման հարցերն են ու, բնականաբար, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, որոնք պաշտպանի մանդատում են»,-հավելեց նա: