ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մաքրել է Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թիմն ապրիլի 29-ին մաքրել է Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ 218 խաչքարեր կան, խաչքարերից մեկը՝ 1266 թվականով թվագրված, ցուցադրվում է Լուվրում։ Նորատուսից հետո երկրորդն է խաչքարերի թվով։ Պահպանվել են նաև հին եկեղեցու և մատուռի ավերակները։ Մեր կողքին այնքան արժեքավոր հուշարձաններ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք»,-գրել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով