factor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 26-27-ը Թբիլիսիում նախանշված «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային համաժողովին։ Հավաքին կմասնակցի նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Միջոցառման պաշտոնական կայքում հրապարակված օրակարգից հետևում է, որ բացմանը նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ելույթով հանդես կգա նաև Ադրբեջանի վարչապետը։
Նշենք, որ նախորդ համաժողովները Թբիլիսիում տեղի են ունեցել 2015, 2017 և 2019 թվականներին։