panorama.am: «Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի՞ քառակուսի կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Մենք ունենք դեռևս 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»: