ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողների մասին ՄԻՊ-ը տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում մեկնարկել է մայիսի 26-ին Հայաստանից առևանգված 2 հայ զինծառայողների դատական նիստը: Կառավարության ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով թեմային` ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանն ասաց, որ փորձել են գտնել տարբերակներ զինծառայողների առևանգման վերաբերյալ միջազգային կառույցներին որոշակի տեղեկատվություն փոխանցելու համար:

«Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր՝ միմյանց հետ հեռախոսային խոսակցությունների մասին, և քաղաքացուց ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանաբար ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը:

ՀՀ ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

«Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո՛, պետք է քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողներն ադրբեջանական կողմից առևանգվել էին մայիսի 26-ին։ Այս մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ ՔԿ-ից հայտնել էին, որ ադրբեջանական զինված խումբը հատել է ՀՀ սահմանն ու առևանգել նրանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով