ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային հնարավորությունները

Փետրվարի 8-ին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը:

Հանդիպման ընթացքում «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Էդիկ Հարությունյանը բանգլադեշցի գործարարներին և Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունն ու հնարավորությունները։

Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացմանը միտված անհրաժեշտ քայլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով