ՀՀ զինդատախազը կենտրոնական հավաքակայանում հետևել է ամառային զորակոչի ընթացքին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այդ մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, ծանոթացել ամառային զորակոչի ընթացքին, իրականացվող աշխատանքներին և ծառայության վայրերի վիճակահանությանը:

Հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նորակոչիկներին, լսել նրանց հետաքրքրող հարցերը:

Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև հավաքակայանում ստեղծված բժշկակական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բուժզննում անցնող նորակոչիկների և բուժանձնակազմի հետ, լսել հանձնաժողովի անդամների առաջարկները:

Զինվորական դատախազ Էլիզբարյանը հանդիպել է նաև ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ, քննարկել զորակոչին վերաբերող կազմակերպական մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով