ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է․ ռուսական MASH տելեգրամյան ալիք

Ռուսական MASH տելեգրամյան ալիքy հայտնում է, որ ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է:  

«Նրան կանգնեցրել են ՃՈ աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին Մոսկվայի  Տվերսկայա փողոցում․ «Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում: Ընդ որում, նախկինում Պողոսյանին արտաքսելու պահանջը ռուսական կողմը մերժել էր»,- նշված է աղբյուրի հաղորդագրությունում։

Գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում այդ լուրը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշել են՝ այս պահին նման տեղեկություն չունեն, չեն ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով