ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վալենսիայի հրդեհից զոհվածների ընտանիքներին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում բռնկված խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքում նախօրեին հրդեհ էր բռնկվել երկու բազմահարկ բնակելի շենքում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով