ՀՀ առողջապահության նախարարը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել բուժառուների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր:

Նախարարը եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները:

Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով բուժառուներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ:

Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով