ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը: