ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները

Օգոստոսի 31-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով