ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել աֆղան ժողովրդին, որը տուժել է երկրում ավերիչ երկրաշարժից։

«Հուսով ենք, որ տուժածների ընտանիքներն ու մերձավորները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի հետևանքով առաջացած ողբերգությունը», – նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ մի շարք հաջորդական երկրաշարժեր էին տեղի ունեցել Աֆղանստանում, այսօր «Թալիբան»-ի վարչակազմի հրապարակած տվյալներով՝ առնվազն 2023 մարդ զոհվել է, շուրջ 9 հազարը՝ վիրավորվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով