ՀՀԿ–ականների կողմից համացանցում հրապարակված անվավեր քվեաթերթիկներն ու ընդհանրապես քվեաթերթիկն անվաներ դարձնելը յուրաքանչյուրի քաղաքական դիրքորոշումն է և որևէ ուղղորդում չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ համացանցում Հանրապետական կուսակցության համախոհները հրապարակում են իրենց անվավեր քվեաթերթիկները` տարբեր գրություններով։ Դրանցից մն քանիսն իր էջում հրապարկել է նաև Շարմազանովը։ Անվավեր դարձած քվեաթերթիկների վրա գրված է «Աշոտյան, քաղբանտարկյալ», «Նիկոլ, դավաճան»։
Ինքը` Շարմազանովը, Երևանի գրանցում չունի, հետևաբար նաև չի կարող մասնակցել ընտրությանը, սակայն իրենց համախոհների կողմից ընտրությանը մասնակցելը և քվեաթերթիկն անվավեր դարձնելն էլ սխալ չի համարում։
«Մեր կուսակցության որոշ ընկերներ նման ձև են ընտրել, բայց պնդել, որ դա արել են միայն հանրապետականները, ես չէի ասի։ Մարդկանց իրավունքն է` ինչպես քվեարկել։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում։ Մեկը գրում է` «թուրք, դավաճան», մեկը գրում է «Աշոտյան, քաղբանտարկյալ»… Նմանատիպ դեպքեր միշտ են եղել մեր ընտրությունների ժամանակ, միշտ ինչ-որ մեկը գրել է քվեաթերթիկի վրա։ Եթե մտածում եք` սա ուղղորդված է` ոչ, ուղղորդված չէ։ Եթե գտնում եք՝ բոլոր անվավեր քվեաթերթիկները հանրապետականներն են արել, ես այդ կարծիքին չեմ»,–ասաց ՀՀԿ–ական գործիչը։
Շարունակությունը՝ armeniasputnik.am–ում