Հերացի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվածներից 2-ի վիճակը կայուն ծանր է, 7-ինը՝ միջին ծանրության․ ԱՆ

Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ երեկ Հերացի փողոցում ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով