Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են նաև հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում իրավիճակը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։

 

Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։ Նրանք մտքեր են փոխանակել նաև համագործակցության հեռանկարների և հետագա շփումների վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով