Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարները

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվարին օրերին եղբայր Թուրքիայի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով