Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ձեզնից շատերը տարբեր բուհերից արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս այսօր հայտնել էր, որ աղետի գոտում օրը 200-300 կամավորի կարիք կա․ «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք»,- ասել էր Սանոսյանը։