«Հեզբոլլա»-ն հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլլա» խմբավորումը կիրակի գիշերը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը, հաղորդում են BBC-ն, Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդում է մի քանի տասնյակ հրթիռների մասին։ Դրանց մեծ մասը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը, մյուսներն ընկել են չբնակեցված վայրերում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր զինված ուժերը պատասխանել են՝ հրթիռակոծելով հարավային Լիբանանը:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով