«Հեզբոլլահ»-ը մեկ օրում 360 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելի ՊԲ |factor.am|

factor.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հոկտեմբերի 9-ին օրվա ընթացքում 360 արկ է արձակել երկրի ուղղությամբ։ Դրանցից 220-ը հասել է Իսրայել: «Հեզբոլլահ»-ի հարձակումների մասին իսրայելական բանակը հայտնել է Telegram-ում հաղորդագրությամբ։

Նշվում է նաև, թե հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութում և Լիբանանի հարավում գտնվող մի քանի զենքի պահեստարանների: Իսրայելական կողմի պնդմամբ՝ հարձակումների հետևանքով զոհվել են լիբանանցի հրամանատար Ահմադ Մուսթաֆա ալ-Հաջա Ալին և հրամանատար Մոհամմադ Ալի Համդանը:

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Իսրայելի իշխանությունները հայտնել էին, որ Լիբանանից հարձակումների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Հարվածները գրանցվել են Հայֆա և Կիրյաթ Շմոնա քաղաքներին։ Նույն օրը երեկոյան հայտնի է դարձել նաև Իսրայելի կողմից սիրիական Դամասկոսի Մեցզա շրջանի վրա հարձակման մասին, որտեղ գտնվում են Իրանի դիվանագիտական կառույցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով