«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել սահմանին գտնվող իսրայելական հրետանու ուղղությամբ:

«… Իսլամական դիմադրության մարտիկները ուրբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ին, տասնյակ «Կատյուշա» հրթիռներով հարված են հասցրել թշնամու հրետանային դիրքերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր Լիբանանի կողմից իսրայելական բնակավայրերի գնդակոծման փորձի մասին:

Times of Israel-ը հայտնում է, որ հարվածների հետևանքով տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մոտ 40 արկ է ֆիքսվել, և որ նաև խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Հեզբոլլահի կողմից Իսրայելի հյուսիսում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով