Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անընդհատ երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ գտնել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Չինաստանը և Ֆրանսիան պետք է սերտ շփումներ պահպանեն բարձր մակարդակով… մշտապես յուրացնեն համագործակցության նոր ոլորտներ», – մեջբերված է Ցին Գանի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության  հաղորդագրության մեջ։

Նա մանրամասնել է, որ Չինաստանի իշխանությունները շահագրգռված են չինական և ֆրանսիական շուկաների փոխադարձ մատչելիության ամրապնդմամբ։ Ցին Գանը նաև մատնանշել է երկու երկրների մասնակցությամբ մատակարարումների հուսալի շղթաների ապահովման կարևորությունը:

«Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերի շուրջ, միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին», – հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ Պեկինն անշեղորեն կվարի արտաքին տնտեսական փոխգործակցության սահմանափակումների վերացման քաղաքականություն, կխթանի զարգացման ինտենսիվ մոդելի ձևավորումը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցության բոլոր երկրների հետ՝ առկա բարենպաստ հնարավորությունները համատեղ օգտագործելու նպատակով։

 «Մենք միշտ Եվրոպան դիտարկում ենք որպես համապարփակ ռազմավարական փոխգործակցության խթանման գործընկեր», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Չինաստանը մշտապես պաշտպանում է Եվրամիության քաղաքական անկախությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով