Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

ԿԸՀ-ից հայտնել են, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների՝ ընտրություններում ձայների 95%-ի հաշվարկից հետո գործող նախագահ Անատոլի Բիբիլովն հավաքել է 33,5% ձայն, նրանից առաջ է Ալան Գագլոևը՝ 36,9%-ով։

Ըստ ԿԸՀ-ի՝ երկրորդ փուլը կանցկացվի ընտրությունների առաջին փուլի արդյունքների հաստատումից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով