Հարավային Կորեան հայտարարել է Դեղին ծովի ուղղությամբ հյուսիսկորեական հրթիռների արձակման մասին |shantnews.am|

shantnews.am: Հյուսիսային Կորեան մի քանի թեւավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ ծառայությունը։

«Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, ԿԺԴՀ-ի կողմից մի քանի թեւավոր հրթիռների արձակում են հայտնաբերել Դեղին ծովի ուղղությամբ»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ:

Նշվում է, որ մանրամասները վերլուծվում են Հարավային Կորեայի և ԱՄՆ հետախուզական գործակալությունների կողմից:

Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատրաստվածությունը և սերտորեն համագործակցում են ամերիկյան կողմի հետ՝ Հյուսիսային Կորեայի հետագա գործունեությանը վերահսկելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով